Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը
Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը
1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.
բ) արձակվել է Ազգային ժողովը.
գ) սույն օրենքի 99.1-րդ հոդվածի համաձայն` նա խախտել է Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները.
գ.1) նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում.
դ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
ե) մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի.
զ) նա դատապարտվել է ազատազրկման.
է) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.
ը) ուժի մեջ է մտել նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումը.
թ) նա տվել է հրաժարական՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով.
ժ) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-111-Ն)
2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ.1», «դ», «զ», «է» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
(12-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)