Հոդված 25. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը
Հոդված 25. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը
1. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրի թվաքանակը հավասար է պատգամավորների ընդհանուր թվի շուրջ 1/ՄՀ-ին, որտեղ ՄՀ-ն մշտական հանձնաժողովների ընդհանուր թիվն է:
2. Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:
3. Մշտական հանձնաժողովներում պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:
4. (մասն ուժը կորցրել է 30.04.09 ՀՕ-113-Ն)
5. Խմբակցության, պատգամավորական խմբի անդամները հանձնաժողովների կազմում ընդգրկվում են խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ.
6. Խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:
6.1. Եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:
6.2. Խմբակցության և պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորը կարող է ընդգրկվել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի կազմում:
7. Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ղեկավարները կարող են իրենց ցանկությամբ չընդգրկվել մշտական հանձնաժողովների կազմում:
8. Խմբակցությունները, պատգամավորական խմբերն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին:
(25-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, 26.05.08 ՀՕ-60-Ն, փոփ., խմբ., լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ., խմբ.19.03.12 ՀՕ-111-Ն, խմբ., լրաց. 13.09.12 ՀՕ-174-Ն)