Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-04-12-ից մինչև 2015-05-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-05-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 34. Առաջին նստաշրջանի գումարումը

գործել է մինչև 2015-05-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 34. Առաջին նստաշրջանի գումարումը

1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում` երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

3. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

4. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝

Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում երդվում են:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, որից հետո, սույն օրենքով սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում:

6. Նիստը վարողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

ա) հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.

բ) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

գ) Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ.

գ.1) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների և գործունեության ոլորտների հաստատում.

դ) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

ե) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-111-Ն)

զ) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7. Մինչև օրակարգի «ա»-«դ» հարցերի սպառումը տեղի են ունենում ամենօրյա նիստեր, որոնք անցկացվում են ժամը 10-ից մինչև 18-ը՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է: Օրակարգի «զ» հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել՝ նիստը վարողը:

7.1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման ժամանակահատվածում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով կազմավորվում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները, իսկ սույն օրենքի 24.1-րդ հոդվածով նախատեսված կարգով կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով: Հանձնաժողովների կազմավորումն ավարտվելուց հետո Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս դրա վերաբերյալ հայտարարությամբ:

8. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

9. Ազգային ժողովի առաջին և երկրորդ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում պատգամավորների առաջարկությամբ Ազգային ժողովի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ պատգամավորների համար կարող են կազմակերպվել սեմինարներ:

(34-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։