Հոդված 78. Սահմանադրության կամ դրանում փոփոխություն կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնության քննարկման կարգը
Հոդված 78. Սահմանադրության կամ դրանում փոփոխություն կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնության քննարկման կարգը
1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ ներկայացված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, նախագիծն ստանալուց հետո` եռամսյա ժամկետում:
2. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը:
3. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է փոփոխության ենթարկել քննարկված նախագիծը և առաջարկել՝
ա) Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով.
բ) քննարկված նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության։
4. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ քննարկված և Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով:
5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 7-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին:
(78-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)