Հոդված 10
Հոդված 10
Կանխարգելող միջոցառումներ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ անվտանգությանն առնչվող իր շահերը պաշտպանելու համար՝ ներառյալ
- անհրաժեշտ միջոցները՝ հանցագործությունը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար,
- անհրաժեշտ միջոցները՝ կանխարգելելու զենքի ու զինամթերքի և մարտական սարքավորումների և գործողությունների, նյութերի և ծառայությունների մաքսանենգ առևտուրը, որը նախատեսված է ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ռազմական, կիսառազմական և անվտանգության կազմակերպության մատակարարելու համար,
- միջուկային զենքի, միջուկային և ոչ միջուկային պայթուցիկ սարքավորումների կանխարգելման վերաբերյալ ազգային քաղաքականության կամ միջազգային համաձայնագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները,
- Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ներքո իր պարտավորությունների կատարումը՝ ուղղված միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը,
- մեկ Պայմանավորվող կողմի կողմից պատերազմի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկվող միջոցները,
- շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելուն ուղղված անհրաժեշտ միջոցները: