Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Սուբրոգացիան

1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ իր նշանակած մարմինը («Փոխհատուցող կողմ») վճարում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի (հյուրընկալող կողմ) տարածքում իրականացված ներդրումի համար` փոխհատուցման կամ երաշխավորագրի կամ առևտրային ռիսկի բացակայության հիման վրա, ապա հյուրընկալող կողմը ճանաչում է՝

ա) Փոխհատուցող կողմին, օրենքով կամ իրավական գործարքով, այդպիսի ներդրումից առաջացած ցանկացած իրավունքի կամ պահանջի փոխանցումը,

բ) Փոխհատուցող կողմի իրավունքը՝ սուբրոգացիայի ուժով իրականացնելու բոլոր այդպիսի իրավունքները և ներկայացնելու այդպիսի պահանջները և ստանձնելու բոլոր պարտավորությունները այդ ներդրումի մասով:

2. Փոխհատուցող կողմը ցանկացած հանգամանքներում ստանում է նմանատիպ վերաբերմունք` կապված

ա) 1–ին պարբերությունում նշված փոխանցման շրջանակներում իր ձեռք բերած իրավունքների և պահանջների ու ստանձնած պարտավորությունների հետ,

բ) այդպիսի իրավունքների և պահանջների հետ կապված որևէ վճարման հետ,

որը իրական ներդրողն իրավունք ուներ ստանալու սույն Համաձայնագրի ուժով` համապատասխան ներդրումի մասով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։