Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Ներդրումների պաշտպանությունը և խրախուսումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում և ստեղծում է բարենպաստ պայմաններ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար և, իր ազգային օրենսդրությամբ վերապահված իրավասությունների իրականացման իրավունքի պահպանմամբ, ընդունում նման ներդրումները:

2. Պայմանավորվող կողմն իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ ապահովում է արդար և հավասար ռեժիմ և լիակատար պաշտպանություն ու անվտանգություն` համաձայն ազգային օրենսդրության հանրաճանաչ սկզբունքների և սույն Համաձայնագրի դրույթների: Պայմանավորվող կողմերից ոչ մեկը անհիմն կամ խտրական միջոցներով չի վնասում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, դրանցից օգտվելուն կամ տնօրինմանը:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացված ներդրումները ենթակա չեն լրացուցիչ պահանջների, որոնք կարող են վնաս հասցնել դրանց եկամտաբերությանը կամ բացասաբար ազդել դրանց օգտագործման, կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ տնօրինման վրա՝ համաձայն ազգային օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։