Հոդված 15
Հոդված 15
Տևողությունը, փոփոխությունները և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է տասը (10) տարի ժամկետով և շարունակում է ուժի մեջ մնալ դրանից հետո հինգ (5) տարի, եթե նախնական կամ հետագա ժամանակահատվածից առնվազն մեկ տարի առաջ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը գրավոր չի ծանուցում մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողության դադարեցնելու իր մտադրության մասին:
2. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ։ Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի համաձայն:
3. Այն ներդրումների համար, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ ծանուցման ուժի մեջ մտնելը, սույն Համաձայնագրի դրույթները շարունակում են գործել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու ամսաթվից հետո հինգ (5) տարի ժամկետով:
Ի հաստատումն որի` Պայմանավորվող կողմերի համապատասխան լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Բաղդադ քաղաքում 2012 թվականի նոյեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերենով, արաբերենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնության դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 28-ին