Հոդված 3
Հոդված 3
Ներդրումների նկատմամբ ռեժիմը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին` կապված նրանց ներդրումների օգտագործման, կառավարման, ընդլայնման և վաճառքի կամ այլ տնօրինման հետ, տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը նա նմանատիպ պայմաններում տրամադրում է իր սեփական կամ ցանկացած երրորդ կողմի ներդրողների ներդրումներին, որն ամենաբարենպաստն է այդ ներդրումների համար:
2. Այնուամենայնիվ, սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում որպես պարտավորեցնող Պայմանավորվող կողմերից մեկին տրամադրելու մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին որևէ բարենպաստ ռեժիմ, առավելություն կամ արտոնություն, որ բխում է՝
ա) մաքսային, տնտեսական, արժութային որևէ միությունից, ազատ առևտրի գոտուց կամ այլ տնտեսական համաձայնությունից կամ նմանատիպ միջազգային համաձայնագրից, որին Պայմանավորվող կողմերից որևէ մեկը հանդիսանում է կամ կարող է Կողմ հանդիսանալ,
բ) ցանկացած միջազգային, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնագրից կամ այլ նմանատիպ համաձայնությունից կամ որևէ ազգային օրենսդրությունից, որը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերաբերում է հարկային հարաբերություններին: