Հոդված 4
Հոդված 4
Վնասների փոխհատուցումը
1. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում է 6-րդ հոդվածը, Պայմանավորվող կողմի ներդրողին, որը վնասներ է կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, արտակարգ իրավիճակի, ապստամբության, քաղաքացիական խռովությունների, ընդվզման, զանգվածային անկարգության կամ այլ նման իրավիճակների հետևանքով, մյուս Պայմանավորվող կողմը տրամադրում է այնպիսի ռեժիմ՝ ռեստիտուցիայի, հատուցման, փոխհատուցման կամ այլ վճարման մասով, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը այս Պայմանավորվող կողմը տրամադրում է իր կամ որևէ երրորդ կողմի ներդրողներին, որն ամենաբարենպաստն է ներդրողի համար:
2. Չխախտելով 1-ին պարբերության դրույթները՝ մի Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնք մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում այդ պարբերությունում նշված իրավիճակներում վնասներ են կրում՝
ա) այդ Կողմի ուժային կառույցների կամ իշխանությունների կողմից նրանց ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման,
բ) ուժային կառույցների կամ իշխանությունների կողմից, ռազմական գործողություններով չպայմանավորված կամ իրադրության անհրաժեշտությունից չբխող, նրանց ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման հետևանքով, օգտվում են ռեստիտուցիայից կամ փոխհատուցումից, որոնք տրամադրվում են նախապես, համարժեք են և արդյունավետ այն վնասների և կորուստների մասով, որոնք նրանք կրել են: