ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 4 · ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ
Հոդված 14. ՕԴԱՆԱՎԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ
Հոդված 14. ՕԴԱՆԱՎԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ
1. Օդանավը սարք է, որը մթնոլորտում պահվում է օդի հետ փոխազդեցության հաշվին, ի տարբերություն երկրի մակերևույթից անդրադարձած օդի հետ փոխազդեցության:
2. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցումը, հաշվառումը, օդանավերի ռեգիստրի և դրա հավելվածի վարումն իրականացնում է ՔԱԱ-ն` իր սահմանած կարգով: