Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-01-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 48. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 48. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Միջազգային և ներքին օդային հաղորդակցություններ իրականացնելու համար օդանավի շահագործողին կարող է տրվել օդային հաղորդակցության լիցենզիա: Օդային հաղորդակցության լիցենզիա տալու համար ներկայացվող պահանջները, պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Օտարերկրյա օդանավի շահագործողի կողմից կանոնավոր օդային հաղորդակցություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և դրա ներսում, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրով, կամ եթե օդային հաղորդակցություններ իրականացնելու համար ՔԱԱ-ի կողմից տրվել է համապատասխան թույլտվություն` սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի պահպանմամբ:

3. ՔԱԱ-ն սահմանում է տրված թույլտվության, Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է կիրառվող սակագներն ու չվերթերի ծրագրերը` համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված ծավալով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։