ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
Հոդված 45. ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 45. ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Օդաչուների թռիչքային ուսուցմամբ կամ ավիացիոն հատուկ բնույթի գործունեությամբ զբաղվելու համար օդանավի շահագործողի սերտիֆիկատ տալու կարգը սահմանում է ՔԱԱ-ն:
2. Օդային ցուցադրական ելույթների, օդային մրցումների և այլ հատուկ գործունեության իրականացման համար տրվող հատուկ թույլտվությունների կարգը սահմանում է ՔԱԱ-ն: Թույլտվությունները տրվում են, եթե օդային ցուցադրական ելույթները, օդային մրցումները կամ այլ հատուկ գործունեությունը չի վնասում շրջակա միջավայրին և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին և առողջությանը գետնի վրա: