ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԳլուխ 2 · ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 5. ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Սույն օրենքի իմաստով քաղաքացիների և տնտեսության կարիքների բավարարման նպատակով օգտագործվող օդանավերը համարվում են քաղաքացիական օդանավեր: Նշված նպատակներով օգտագործվող ավիացիան համարվում է քաղաքացիական ավիացիա:
2. Ռազմական, մաքսային և ոստիկանության բնագավառներում, ինչպես նաև այլ պետական մարմինների կողմից ոչ առևտրային նպատակներով օգտագործվող օդանավերը համարվում են պետական օդանավեր: Նշված բնագավառներում և նպատակներով օգտագործվող ավիացիան համարվում է պետական ավիացիա: