Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-01-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 5 · ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 22. ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ և ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 22. ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ և ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օդանավը պետք է լինի թռիչքների համար պիտանի և շրջակա միջավայրի պահպանության կանոններին համապատասխան:

Օդանավը թռիչքների համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է թռիչքային անվտանգության պահանջներին համապատասխան և ունի բավարար թռիչքային որակներ:

Սույն օրենքի իմաստով օդանավը շրջակա միջավայրի պահպանության համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է այնպես, որ համապատասխանում է աղմուկի ու արտանետումների գործող սահմանափակումներին և շրջակա միջավայրի պահպանության այլ պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցված օդանավը պետք է բավարարի սահմանված թռիչքային պիտանիության պահանջները և ունենա ՔԱԱ-ի կողմից տրված կամ ճանաչված թռիչքային պիտանիության սերտիֆիկատ:

3. Թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման, գործողության ժամկետի երկարաձգման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը սահմանում է ՔԱԱ-ն:

4. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա օդանավը պետք է ունենա թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ, որոնք տրված են կամ ճանաչված են ՔԱԱ-ի կողմից, կամ միջազգային կոնվենցիայի կամ այդ երկրի հետ կնքված համաձայնագրի հիման վրա ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։