ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 5 · ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 25. ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 25. ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Եթե թռիչքային պիտանիության տեսչական ստուգումների արդյունքում կամ այլ պատճառներով ՔԱԱ-ն գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը թռիչքների համար պիտանի չէ, ապա նա դադարեցնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ կասեցնում է դրա գործողությունը, մինչև օդանավը կրկին կհամարվի թռիչքների համար պիտանի: Գործողությունը դադարեցված կամ կասեցված թռիչքային պիտանիության սերտիֆիկատը պետք է վերադարձվի ՔԱԱ: