Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-14-ից մինչև 2013-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 130

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 130

Վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարները, որոնցից նշանակվում է պահակախումբը, պարտավոր են`

- վերակարգի անցնելու նախօրյակին ստուգել պահակախմբի անձնակազմի ընտրությունը և բաշխումը` պահակակետերի տեղեկագրի համաձայն.

- պահակախմբի նախապատրաստման երկրորդ և երրորդ փուլերում անցկացնել պարապմունքներ և հասնել անձնակազմի հաստատուն գիտելիքներ ձեռք բերելուն և զենքի հետ վարվելիս վստահորեն կատարելուն պարտականությունները և անվտանգության պահանջները.

- պահակախմբի անձնակազմը հերթափոխման ուղարկելուց առաջ ստուգել զենքի և մարտական փամփուշտների վիճակը, անձնական հիգիենայի պարագաների առկայությունը, յուրաքանչյուր զինծառայողի արտաքին տեսքը, ինչպես նաև լրացնել և ստորագրել պահակակետի տեղեկագիրը (4 հավելված).

- ապահովել ժամանակին պահակախմբի հերթափոխման ներկայանալը.

- ստուգել վաշտից (մարտկոցից) կամ գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբի ծառայություն կատարելը.

- պահակախմբի հերթափոխումից հետո ընդունել առաջադրանքը կատարելու վերաբերյալ պահակապետի զեկույցը, ծանոթանալ պահակակետերի տեղեկագրում նշված բոլոր դիտողություններին և հաջորդ օրը ծառայության կատարումը վերլուծել այն ստորաբաժանման ամբողջ անձնակազմի հետ, որից նշանակվել է պահակախումբը, և դիտողությունների հիման վրա ընդունված պահակակետերի տեղեկագիրը միջոցառումների հետ ուղարկել զորամասի շտաբ: Եթե պահակախումբը նշանակվում է զորամասից, այդ պարտականությունները դրվում են զորամասի հրամանատարի տեղակալների վրա:

(130-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։