Հոդված 90
Հոդված 90
Կայազորի զինվորական ավտոտեսչության զինվորական որակավորման հանձնաժողովի նախագահը պարտավոր է`
- ընտրել, ընդունել զինվորական որակավորման հանձնաժողովի անդամներին և կազմակերպել նրանց ուսուցումը.
- կազմակերպել քննությունների ընդունում տրանսպորտային միջոցների վարորդներից, համապատասխան կատեգորիաների տրանսպորտային միջոցների վարման ծրագրով դասընթացներ և նրանց տալ հատուկ վկայական` ճանապարհային ոստիկանությունում քննություն հանձնելու համար.
- կազմակերպել մեխանիկ-վարորդների (տրակտորի վարորդների) ուսուցման ծրագրով հավաքներին մասնակցած զինծառայողներից քննությունների ընդունումը և նրանց հանձնել մեքենավարման իրավունքի վկայական.
- կազմակերպել պայմանագրային ծառայության վարորդ-սպաներից, ենթասպաներից և զինծառայողներից, որոնց թույլատրվելու է վարել անձնակազմի տեղափոխման համար նշանակված հատուկ և լուսային ազդանշաններ ունեցող մեքենաներ, ինչպես նաև մեքենավարման հրահանգիչների ուսուցում անցած զինծառայողներից որակավորման բարձրացման քննությունների ընդունումը, և նրանց հանձնել համապատասխան վկայականներ.
- կազմակերպել մեքենավարման իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդների գիտելիքների ստուգում, ինչպես նաև զինավտոտեսչության զինվորական որակավորման հանձնաժողովի արտագնա նիստերի ժամանակ վարորդների գիտելիքների ստուգում անմիջապես զորամասերում.
- պատրաստել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումների նյութերը և ներկայացնել ճանապարհային ոստիկանության մարմիններին.
- եռօրյա ժամկետում զինվորական որակավորման հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ներկայացնել զինվորական պարետին.
- կազմակերպել ձևաթղթերի ու վկայականների հաշվառումը:
(90-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Ե Ր Ր Ո Ր Դ Մ Ա Ս
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ