Գլուխ 6 · ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 160
Հոդված 160
Պահակապետը պահեստարանը (պահեստը) բացելու ու փակելու մասին գրառում է պահակակետերի տեղեկագրում, օրինակ` «Այսինչ թվականի, ամսի, այսինչ օրը, այսինչ ժամին, N թույլտվության համաձայն պահեստարանը (պահեստը, դրամարկղը) բացվել է (փակվել է), պահպանության տեխնիկական միջոցներն անջատվել են (միացվել են), և պահեստարանը (պահեստը) բացելու (փակելու) եկած անձնավորության հետ միասին ստորագրում է գրառման տակ:
Եթե որևէ պահեստարան (պահեստ) մինչև պահակափոխումը պահպանության չի հանձնվել, այդ մասին ևս պահակակետերի նոր տեղեկագրում կատարվում է գրառում, որի տակ ստորագրում են հին և նոր պահակապետերը, իսկ թույլտվությունը հանձնվում է նոր պահակապետին:
(160-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)