Գլուխ 6 · ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 201
Հոդված 201
Ուղեկցորդը պատասխանատու է կարգապահական մեկուսարանի սահմաններում մեկուսացված զինծառայողներին ուղեկցելու համար: Նա ենթարկվում է պահակապետին և նրա օգնականին:
Ուղեկցորդը պարտավոր է`
- պահակապետի կամ նրա օգնականի հրամանով հսկել մեկուսացվածներին առավոտյան և երեկոյան հարդարվելիս, բնական պահանջները հոգալիս և զբոսանքի ժամանակ, ինչպես նաև խցիկը և մեկուսարանը մաքրելիս` զենքը պահելով «Փոկին առ» դիրքով.
- հետևել, որ մեկուսարանում գտնվողները չխոսեն և չշփվեն կողմնակի անձանց հետ.
- փախուստի դիմողներին նախազգուշացնել` «Կանգնի´ր, ԿԿՐԱԿԵ´Մ» գոչելով, պահանջը չկատարելու դեպքում զենք կիրառել:
(201-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)