Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-14-ից մինչև 2013-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Հոդված 84

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 84

Կայազորի զինվորական ավտոտեսչության պետը պատասխանատու է կայազորի զորամասերում, նրան հարող ճանապարհներին ու բնակավայրերում տրանսպորտային միջոցների պատահարները կանխելու միջոցառումների կազմակերպման և անցկացման համար:

Նա պարտավոր է`

- ընտրել, ուսուցանել ու ղեկավարել կայազորի զինավտոտեսչության անձնակազմին, մշտական հսկողություն սահմանել կայազորի զորամասերում ավտոմոբիլային տեխնիկայի անվթար շահագործման և օգտագործման կարգն ապահովելու վերաբերյալ հրամանների պահանջների կատարման, վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնների ու երթուղիներում զինվորական կարգապահության նկատմամբ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վիճակի ուղեգրերի առկայության և ճիշտ ձևակերպման նկատմամբ.

- ամեն ամիս վերլուծել զորամասերի տրանսպորտային միջոցների պատահարների պատճառները և պայմանները, ինչպես նաև վարորդների (մեխանիկ-վարորդների) կարգապահության վիճակը, վերլուծության արդյունքների մասին զեկուցել կայազորի պետին.

- մշակել և կայազորի պետի հաստատմանը ներկայացնել կայազորում տրանսպորտային միջոցների պատահարների կանխման միջոցառումների, զինվորական ավտոտեսչության աշխատանքի ծրագրերը և հասնել դրանց կատարմանը.

- կայազորի պետի հաստատած ծրագրի համաձայն ստուգել կայազորի զորամասերի հսկիչ-տեխնիկական կետերի աշխատանքը` անկախ նրանց ենթակայությունից.

- հրահանգավորել հերթապահ ավտոտեսուչներին, նրանց բաժանել ըստ հսկիչ կետերի, վերահսկել ծառայության կատարումը և ստանալ նրանց զեկուցագրերը.

- դադարեցնել տեխնիկապես անսարք կամ սպասարկումից դուրս տրանսպորտային միջոցների շահագործումը, դրանք ուղարկել զորամասերը, իսկ անսարք ղեկով և արգելակման համակարգով տրանսպորտային միջոցները` կայազորի կալանված մեքենաների հավաքատեղի, կալանված տրանսպորտային միջոցների և վարորդների (մեխանիկ-վարորդների) մասին ժամանակին զեկուցել կայազորի պետին ու հայտնել կայազորի զինվորական պարետին` համապատասխան որոշում կայացնելու համար.

- կազմակերպել տրանսպորտային միջոցների պատահարների, վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և ժամանակավորապես առգրավված փաստաթղթերի հաշվառումը.

- անհապաղ զեկուցել կայազորի պետին ու հայտնել կայազորի զինվորական պարետին, ինչպես նաև զինվորական դատախազին զորամասերի տրանսպորտային միջոցների պատահարների մասին, որոնց հետևանքով զոհվել կամ հաշմվել են մարդիկ, պատահարի վայրում անձամբ մասնակցել դրանց պատճառների ու հանգամանքների հետաքննությանը.

- ղեկավարել կայազորի ավտոտեսչության զինվորական որակավորման հանձնաժողովի աշխատանքը.

- ճանապարհային ոստիկանության մարմինների հետ համաձայնեցնել և կայազորի պետի հաստատմանը ներկայացնել զորամասերի տրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող փողոցների ու ճանապարհների ուրվագիծը և այն հասցնել զորամասերը.

- կայազորի պետին առաջարկություններ ներկայացնել կայազորային ստուգիչ-տեխնիկական կետեր ստեղծելու մասին և վերահսկել դրանց աշխատանքը.

- անցկացնել (ըստ գրաֆիկի) տեխնիկական սպասարկման հաստիքներ չունեցող զորամասերի տրանսպորտային միջոցների, անձնակազմի փոխադրման համար նախատեսվող տրանսպորտային միջոցների վերանորոգման, ձայնային և լուսային հատուկ ազդանշաններով սարքավորված տրանսպորտային միջոցների, բանակի ոչ զինծառայող վարորդներով կոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև կայազորի զորամասերի բոլոր մարդատար մեքենաների տեխնիկական ստուգատեսեր.

- այլ կայազորի զորամասերի տրանսպորտային միջոցների վարորդների (մեխանիկ-վարորդների) խախտումների նյութերն ուղարկել այդ զորամասերի հրամանատարներին կամ համապատասխան կայազորի զինվորական ավտոտեսչության պետին.

- ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերով հստակորեն համագործակցել ճանապարհային ոստիկանության մարմինների և զինվորական դատախազության հետ, կազմակերպել զինվորական ավտոտեսուչների համատեղ հերթապահություն կայազորի պարեկների և ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատողների հետ:

(84-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։