Հոդված 164
Հոդված 164
Կարգապահական մեկուսարանի պահակախմբի պետը պարտավոր է`
- կարգապահական մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) ցուցումով մեկուսացվածներին հսկողության տակ ՀՀ օրենսդրությամբ և սույն Կանոնագրքի 46 հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի որպես խափանման միջոց կալանքի տակ վերցնելու մասին զինվորական դատախազի որոշման կամ դատավճռի, կամ զինվորական դատարանի որոշման հիման վրա, ինչպես նաև այն զինծառայողներին, ովքեր մեկուսացվել են հանցագործության կասկածանքով և տեղավորվել համապատասխան խցերում.
- կայազորի զինվորական պարետի (պահակախմբերի հերթապահի, զորամասի հերթապահի) ցուցումով հսկողության տակ վերցնել այն զինծառայողներին, ովքեր մեկուսացվել են հարբած վիճակում զինվորական կարգապահությունը խախտելու համար, ինչպես նաև նրանց, որոնց անձը հաստատող փաստաթղթերը սխալ են ձևակերպված կամ չկան.
- պահակախմբերի հերթափոխվելու ընթացքում անձամբ ընդունել մեկուսացվածներին ըստ խցերի և մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) ստորագրած անվանացուցակի.
- պահակախմբի հերթափոխվելու և ծառայության կատարման ժամանակ ստուգել խցերի վիճակը` ուշադրություն դարձնելով պատերի, առաստաղի, հատակի, պատուհանների, վանդակացանցերի ամբողջությանը, դռների կողպեքների ու փականների հուսալիությանը, պահպանության տեխնիկական միջոցների սարքինությանը, մեկուսացվածների խցերի պահպանության տեխնիկական միջոցների հանկարծակի խափանման դեպքում անձամբ պարզել պատճառը: Կատարել մեկուսարանի զինծառայողների առավոտյան ստուգում և երեկոյան անվանականչ ըստ խցերի, հետևելով, որ նրանց մոտ չլինեն արգելված առարկաներ, հիվանդացածների մասին զեկուցել մեկուսարանի պետին (զորամասի հերթապահին).
- հետևել մեկուսացվածների կարգացուցակի և պահելու կանոնները ճշտորեն պահպանելուն (14 հավելված).
- պահել խցերի բանալիները.
- անհրաժեշտության դեպքում, որպես ուղեկցորդին օգնություն, նշանակել արթուն հերթափոխի պահակայինների.
- մեկուսացվածներին աշխատանքի, բաղնիք և հարցաքննության ուղարկել միայն մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) գրավոր կարգադրությամբ, վերադառնալիս ստուգել նրանց առկայությունը, ինչպես նաև արգելված առարկաներ կրելը, մեկուսարանից դուրս ուղեկցելիս կարգապահական կարգով մեկուսացվածների հսկողությունը կատարել չլիցքավորված զենքով, իսկ ձերբակալվածներին, կալանավորվածներին ու ազատազրկման դատապարտվածներին` լիցքավորված զենքով (101 հոդված), անձամբ ստուգել ուղեկցորդների կողմից զենքը լիցքավորելը.
- հետևել մեկուսացվածների սնունդը ժամանակին տեղ հասցնելուն և բաշխելուն.
- նրանցից ընդունել առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ և հանձնել մեկուսարանի պետին (զորամասի հերթապահին):
(164-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)