Հոդված 219
Հոդված 219
Հին պահակապետը, համոզվելով, որ իրեն ներկայացված նշանաբառը ճիշտ է, դուրս է բերում իր պահակախումբը պահակատնից, այնտեղ թողնելով իր օգնականին կամ պահակադիրներից որևէ մեկին և պահակախումբը շարում է հրապարակում, նոր պահակախմբի դիմաց` վեց-ութ քայլ առաջ: Շարելուց հետո պահակապետերը, նոր պահակապետից սկսած, հերթով տալիս են հրամաններ` «Պահակախումբ, ՀԱՎՍԱ´Ր», «ԶԳԱ´ՍՏ»:
Հրամաններ արձակելով ատրճանակներով զինված պահակապետերը, ձեռքը գլխարկին մոտեցրած, շարային քայլով գալիս են իրար հանդիման, միմյանց երկու-երեք քայլի վրա կանգ առնում և նոր պահակապետից սկսած զեկուցում, օրինակ` «Պարոն լեյտենանտ, նոր պահակախումբը ներկայացել է հերթափոխի: Պահակապետ` լեյտենանտ Տերյան», «Պարոն լեյտենանտ, հին պահակախումբը պատրաստ է հերթափոխի: Պահակապետ լեյտենանտ Սարոյան», որից հետո իջեցնում են ձեռքը:
Ավտոմատներով կամ հրացաններով զինված պահակապետերը ձեռքը գլխարկին չեն մոտեցնում, այլ «Զգաստ» հրամանից հետո իրար հանդիման են գալիս` ավտոմատները «Փոկին առ», իսկ հրացանները` «Ոտքին առ» դրությամբ:
Պահակապետերը զեկուցելուց հետո հրամայում են` «ԱԶԱ~Տ», հերթափոխում պահակատան մուտքի ժամապահին, եթե նա կանգնած է, իսկ այնուհետև հրամայում իրենց պահակախմբերին` «Աջ-ԴԱ´ՐՁ», «Քայլով-ՄԱ´ՐՇ»:
Նոր պահակապետն իր խումբը տանում է պահակատուն, իսկ հինը հրահանգում նշված տեղը (շենքը) տանելով հրամայում է զենքերը զինապահարան դնել, ավագին թողնում է իր փոխարեն և իր պահակադիրների հետ միասին մտնում պահակատուն:
Օդի ջերմաստիճանը - 15.օ-ից ցածր լինելու դեպքում, ինչպես նաև անձրևոտ և ցուրտ եղանակին և վեցից պակաս մարդ ունեցող պահակախմբերում նոր պահակապետը հնին ներկայանալուց և հին նշանաբանը նրան հայտնելուց հետո իր խումբը պահակատուն է տանում հերթափոխի, պահակախմբերի հերթափոխը կատարվում է պահակատանը` առանց սույն հոդվածում շարադրված կանոնները պահպանելու:
(219-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)