Գլուխ 6 · ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 145
Հոդված 145
Պահակապետը, պաշտոնական այն անձանցից, որոնց պահակախումբը ենթարկվում է, ինչպես նաև պահակախմբի վերադաս պետերից այլ անձանց միջոցով հրամաններ ստանալիս պարտավոր է նրանցից նշանաբառ պահանջել: Ստացած հրամանի հավաստիությունը կասկածելու դեպքում նա իրավունք ունի ցանկացած հարմար եղանակով ստուգել այն:
(145-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)