Գլուխ 7 · ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Հոդված 223
Հոդված 223
Դեպի պահակակետեր և պահակակետերից հերթափոխների (հսկիչ-պահպանության խմբերի) շարժը կատարվում է մի շարասյունով: Պահակադիրը գնում է շարասյան առջևից: Հերթափոխները դեպի զորամասի մարտական դրոշը և հուշարձանների մերձակա պահակակետերն են շարժվում շարային քայլով:
Հին պահակախմբի պահակադիրը հետևում է նոր պահակախմբի պահակադիրին` ձախ կողքից:
Բոլոր հրամանները տալիս է նոր պահակախմբի պահակադիրը:
Մեծ քանակությամբ պահակակետեր ունեցող պահակախմբերում, ինչպես նաև միմյանցից կամ պահակատնից մեծ հեռավորությամբ գտնվելիս դեպի պահակակետեր հերթափոխների շարժը կարող է իրականացվել փոխադրամիջոցներով:
(223-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)