Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-14-ից մինչև 2013-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 37

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 37

Կայազորի ոստիկանության պետը և զինվորական պարետը կայազորային ու պահակային ծառայության հարցերով ենթարկվում են կայազորի պետին և պատասխանատու են փողոցներում և այլ հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության համար, կայազորի պահակախմբերի և պարեկների, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի ստույգ և զգոն ծառայության, ինչպես նաև կարգապահական մեկուսարանում օրինականության և մեկուսացվածների հետ վարվելու կանոնները պահպանելու համար:

Կայազորի ոստիկանության պետը և զինվորական պարետը կայազորային ու պահակային ծառայությունների հարցերով` կայազորի պետի որոշումները կենսագործելիս, իրավունք ունեն կարգադրություններ անել կայազորի պետի անունից` նրան զեկուցելով առավել կարևոր հարցերի մասին:

(37-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։