Գլուխ 2 · ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 41
Հոդված 41
Հանցագործության կատարման մեջ կասկածվող ձերբակալված զինծառայողները կարգապահական մեկուսարան են ուղարկվում և պահվում մինչև 72 ժամ:
Այդպիսի անձանց հաշվառումը կատարվում է կայազորի զինվորական պարետատանը` կալանավոր զինծառայողների հաշվառման գրքում, նշելով զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, զորամասի համարը, փոստային հասցեն, ենթակայությունը, ու՞մ է հայտնվել այդ մասին և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի մեկուսացվածների գրքում (14 հավելված):
(41-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)