Հոդված 104
Հոդված 104.
Գնդի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական-սպան պարտավոր է`
- զորամասի մյուս ծառայությունների հետ համատեղ մշակել և իրականացնել զորամասում օրինականության պահպանման ապահովմանը ուղղված միջոցառումներ, միջոցներ ձեռնարկել ՀՀ գործող օրենսդրության և այլ գերատեսչական նորմատիվ ակտերի խախտումների կանխման համար.
- նշագրելու (վիզա դնելու) միջոցով հսկողություն իրականացնել, որպեսզի հրամանատարի հրամանների, հրահանգների և իրավական բնույթի մյուս նյութերի նախագծերը համապատասխանեն գործող օրենսդրությանը, մյուս ծառայությունների հետ համատեղ նախատեսել առաջարկություններ զորամասում հրամանների և այլ նորմատիվ ակտերի մեջ փոփոխություններ կատարելու համար.
- խորհրդատվություններ, եզրակացություններ, տեղեկանքներ տալ այն իրավական հարցերի վերաբերյալ, որոնք ծագում են զորամասի գործունեության ընթացքում.
- մյուս ծառայությունների մասնակցությամբ նախապատրաստել հափշտակումների, վատնումների, պակասորդների և այլ իրավախախտումների մասին նյութեր, դրանք համապատասխան մարմիններին, սպաների և ենթասպաների պատվի դատարաններին հանձնելու, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել զորամասին հասցրած վնասը հատուցելու համար.
- կազմակերպել զորամասում ստացվող և նրա հրապարակած նորմատիվ ակտերի համակարգված հաշվառումը և պահպանումը.
- անձնակազմին տեղեկատվություն տալ գործող օրենսդրության մասին, զինծառայողներին ուսուցանել ծառայության իրավական հիմունքները.
- միջոցառումներ անցկացնել անձնակազմի մեջ իրավական կուլտուրայի ձևավորման, նրանց կողմից օրենքների, զինվորական երդման, զինվորական կանոնադրությունների և ծառայությունը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի պահպանման ուղղությամբ.
- մասնակցել զորամասի անձնակազմի իրավական դաստիարակման կազմակերպմանը.
- զորամասի հրամանատարի ցուցումով անցկացնել ծառայողական քննություն.
- հետաքննության անցկացման ընթացքում աջակցել հետաքննիչների աշխատանքը, նրան ցույց տալ համապատասխան օգնություն.
- համագործակցել զինվորական դատախազության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության, ռազմական ոստիկանության, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների հետ.
(պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-124-Ն)
- զորամասի սպաների և ենթասպաների պատվի դատարանների գործունեության ընթացքում ցույց տալ իրավական օգնություն.
- ստորաբաժանումներում ձևավորել իրավական ակտիվը, նրան սովորեցնել զինծառայողների հետ տարվող իրավական աշխատանքների ձևերն ու մեթոդները, ընդհանրացնել և տարածել այդ աշխատանքի փորձը.
- զորամասում ստեղծել և կատարելագործել իրավական աշխատանքի նյութական բազան.
- աշխատանք անցկացնել միջազգային մարդասիրական իրավունքի իրավական պրոպագանդման համար:
(104-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԳՆԴԻ ՀՐԵՏԱՆՈՒ ՊԵՏԸ