Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 236
Հոդված 236.
Առավոտյան ստուգումների ժամանակ ստուգվում է մարդկանց առկայությունը, նրանց արտաքին տեսքը և նրանց կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:
Բուժօգնության կարիք ունեցողներին վաշտի հերթապահը գրանցում է հիվանդների գրանցման գրքում (Հավելված 12)` նրանց գնդի բուժկետ ուղարկելու համար:
Առավոտյան ստուգման ընթացքում ջոկերի հրամանատարները (ջոկերի սերժանտները) ապահովում են թերությունների վերացումը և ստուգման արդյունքների մասին զեկուցում դասակների հրամանատարների տեղակալներին (դասակների հրամանատարներին), իսկ վերջիններս` վաշտի սերժանտին:
Ոտքերի, գուլպաների (ոտքի փաթաթանների) և ներքին սպիտակեղենի վիճակն ստուգվում է պարբերաբար, սովորաբար քնից առաջ:
(236-րդ հոդվածը խմբ. 11.06.15 ՀՕ-71-Ն)