Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Հոդված 385
Հոդված 385.
Գնդի հավաքակայանի հերթապահը նշանակվում է սպաներից, ենթասպաներից, իսկ առանձին գումարտակում կարող է նշանակվել ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է հավաքակայանում ներքին կարգուկանոնի պահպանման և վերակարգի ծառայության համար: Հավաքակայանի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, հավաքակայանում ներքին ծառայության կարգով` գնդի հրամանատարի սպառազինության գծով տեղակալին, իսկ այնտեղ, ուր այդ պաշտոնը հաստիքով նախատեսված չէ` ավտոմոբիլային ծառայության պետին կամ գնդի տեխնիկական ծառայություններից մեկի պետին:
Նրան են ենթարկվում հավաքակայանի օրապահները և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդները (վարորդները):