Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 306
Հոդված 306.
Վաշտի հերթապահը նշանակվում է սերժանտներից և, որպես կանոն, առավել պատրաստված զինվորներից: Նա պատասխանատու է օրվա կարգուկանոնի ճշգրիտ կատարման և վաշտում ներքին կարգուկանոնի պահպանման համար, զենքի, զինամթերքի արկղերի, վաշտի ունեցվածքի, զինվորների և սերժանտների անձնական իրերի անվտանգության և օրապահների կողմից ծառայության ճիշտ կատարման համար: Վաշտի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին և նրա օգնականին, իսկ վաշտի ներքին ծառայության կարգով` վաշտի հրամանատարին և վաշտի սերժանտին: Նա վաշտի նույն կամ ավելի ցածր զինվորական կոչում ունեցող բոլոր զինծառայողների պետն է:
(306-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)