Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Հոդված 376

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 376.

Մեքենաների տեխնիկական սպասարկումը կատարվում է նրանց յուրաքանչյուր ուղերթից հետո, ինչպես նաև նորմատիվներով սահմանված վազքից (բավականաչափ աշխատելուց) և պահպանումից հետո: Բացի այդ, կատարվում է նաև մեքենաների սեզոնային տեխնիկական սպասարկում:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի զննումն ու սպասարկումը, ինչպես նաև հավաքակայանների լրասարքավորումն ու բարեկարգումը կատարվում են հավաքակայանային, տնտեսական օրերին և սպառազինության ու ռազմական տեխնիկայի խնամքին հատկացված ժամանակ:

Սպասարկված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կանգնեցվում է կայանատեղերում: Տարվա ցուրտ եղանակին չջեռուցվող պահեստարաններում և հավաքակայանի բաց հրապարակներում օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում շարժիչների հովացման համակարգից դատարկվում է ջուրը, սպառազինության և ռազմական տեխնիկայի վրայից հանվում են ակումուլյատորային մարտկոցները: Այդ դեպքում կախվում են ցուցանակներ` «Ջուրը դատարկված է» և «Ակումուլյատորային մարտկոցները հանված են» մակագրությամբ:

Արգելվում է կայանատեղերում կանգնեցնել չսպասարկված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:

Չի թույլատրվում մեքենաները պահել հավաքակայանից դուրս, բացառությամբ այն մեքենաների, որոնք բեռնված են ռազմամթերքով և այլ նյութական միջոցներով և գտնվում են պահեստների տարածքում պահակախմբի հսկողության տակ:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատեսի անցկացման ժամանակ գնդի հրամանատարն անցկացնում է նաև հավաքակայանների վիճակի ստուգում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։