Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 293
Հոդված 293.
Հերթապահության հանձնումից-ընդունումից և պահակախմբերի հերթափոխման մասին պահակապետերի զեկույցներից հետո նախկին և նոր հերթապահները զեկույցով ներկայանում են գնդի հրամանատարին:
Օրինակ` «Պարոն գնդապետ, ավագ լեյտենանտ Մելքոնյանը գնդի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն գնդապետ, կապիտան Սահակյանը գնդի հերթապահությունը ընդունել է»:
Այնուհետև գնդի նոր հերթապահը հայտնում է հերթապահության ընդունման ժամանակ բացահայտված բոլոր թերությունները, որոնք չէին կարող վերացվել փոխվող վերակարգի կողմից:
(293-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն)