Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-03-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ

Հոդված 359

գործել է մինչև 2018-03-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 359.

Վաշտը բաղնիք է գնում վաշտի սերժանտի հրամանատարությամբ: Ժամկետային ծառայության այն զինծառայողները, որոնք գտնվում են օրվա վերակարգում կամ աշխատանքի վերակարգում և կամ որևէ պատճառով բացակայում են, ինչպես նաև գործուղումներից և արձակուրդից վերադարձածները վաշտի սերժանտի կողմից բաղնիք են ուղարկվում մեկ այլ ժամանակ սերժանտներից նշանակված ավագի հրամանատարությամբ (ղեկավարությամբ):

(մասն ուժը կորցրել է 19.03.13 ՀՕ-20-Ն)

Բաղնիքում կարգուկանոնին հետևելու համար սերժանտներից նշանակվում է բաղնիքի հերթապահ, իսկ անձնակազմի բուժզննումն անցկացնելու և լողանալու համար բուժօգնություն ցույց տալու համար նշանակվում է հերթապահ բուժակ (սանհրահանգիչ):

Լողացողների յուրաքանչյուր հերթից (հերթափոխից) հետո բաղնիքի շինությունները մաքրելու և ախտահանելու համար բաղնիքի հերթապահին ի տնօրինություն նշանակվում են անհրաժեշտ թվով զինվորներ:

(359-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։