Հոդված 292
Հոդված 292.
Հերթափոխումից առաջ նոր հերթապահը նշանակված ժամին ներկայանում է գնդի շտաբի պետին` հրահանգավորման և նշանաբառը (պայմանաբառը) ստանալու: Հերթափոխման ժամանակ գնդի նոր հերթապահը ստուգում է օրվա վերակարգի թվակազմը, սպառազինությունը, օրվա վերակարգի համար սահմանված համազգեստը, իրենց պարտականությունների իմացությունը, ցուցումներ է տալիս բացահայտված թերությունները վերացնելու համար և ներկայացնում հաջորդ օրվա համազգեստը:
Հերթափոխումից հետո նոր հերթապահը նախկին հերթապահից ընդունում է փաստաթղթերը (Հավելված 10), Մարտական դրոշի ապակեպատ տարածքը` ստուգելով հրշեջ ազդարարման և ձայնաազդանշանային համակարգերը, ինչպես նաև գնդի վարչության սպաների ու ենթասպաների զենքն ու զինամթերքը: Զենքն ընդունում է հատ-հատ` համարներով և լրակազմով: Այնուհետև գնդի նախկին հերթապահի հետ համատեղ նա ստուգում է ծանուցման և ռադիացիոն ու քիմիական հետախուզության սարքերը, պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը, կարգապահական վաշտ ուղարկվածների հաշվառման մատյանով ճշտում է կարգապահական վաշտ ուղարկվածների թվաքանակը և կարգապահական վաշտում նրանց գտնվելու ժամկետները:
(292-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, 19.03.13 ՀՕ-20-Ն, 01.03.17 ՀՕ-52-Ն)