Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Հոդված 379
Հոդված 379.
Մեքենաների նախապատրաստումը ուղերթ դուրս գալուն իրականացվում է ստորաբաժանումների հրամանատարների կամ սպառազինության գծով նրանց տեղակալների (տեխնիկական մասի պետերի, ավտոմոբիլային ծառայության պետերի, ավագ տեխնիկների կամ վաշտերի տեխնիկների) ղեկավարությամբ:
Հավաքակայանից դուրս եկող և հավաքակայան վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացնում է հսկիչ-տեխնիկական կետի պետը: