Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 99

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 99.

Գնդի հրամանատարի` սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով տեղակալը-տեխնիկական մասի պետը, խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի տեխնիկական ապահովության համար, ենթակա ծառայությունների սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակի, ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացիայի համար, զինամթերքի պահպանության և դրանցով ստորաբաժանումների (բացի ավիացիոն) ապահովման համար, պահեստներում զենքի և զինամթերքի պահպանության համար, ինչպես նաև տեխնիկական կետերի հատուկ տեխնիկական կառուցվածքների, ենթակա պահեստների, հավաքակայանների (ինքնաթիռների, ուղղաթիռների կայանատեղերի) վիճակի և նրանց ներքին ծառայության կազմակերպման համար, գնդի անձնակազմի տեխնիկական պատրաստվածության համար, անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական և զորահավաքային պատրաստականության համար, նրանց անձնակազմերի մարտական պատրաստության, զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

(99-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։