Հոդված 11
Հոդված 11
Իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան` սահմանային ներկայացուցիչները միմյանց հետ փոխանակում են տեղեկություն.
ա) պետական սահմանի անօրինական հատման փաստերի մասին.
բ) պետական սահմանի վրա կազմակերպությունների և առանձին անձանց գործունեության մասին՝ կապված անօրինական միգրացիայի, մաքսանենգության և այլ տեսակի իրավախախտումների հետ.
գ) պետական սահմանին մոտ մարդկանց կամ կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների առաջացման, ինչպես նաև գյուղատնտեսական և անտառային վնասատուների զանգվածային տարածման, հրդեհների, ջրհեղեղների և այլ` բնածին ու տեխնածին աղետների մասին.
դ) ենթադրվող գործողությունների (սպառնալիքների) մասին, որոնք կարող են վնաս հասցնել երկրորդ Կողմի պետական անվտանգությանը և պետության շահերին, ինչպես նաև սահմանային միջադեպերի կանխման նպատակով ձեռնարկված միջոցների մասին.
ե) սահմանի ռեժիմի պահպանության վրա ազդող այլ հարցերի մասին: