Հոդված 9
Հոդված 9
1. Սահմանային ներկայացուցիչները, նրանց տեղակալները, օգնականները, քարտուղարները, թարգմանիչները և փորձագետները սույն Համաձայնագրի շրջանակներում իրենց պարտականությունների կատարման համար հատում են պետական սահմանը հատուկ սահմանված կետերում կամ համաձայնեցված վայրերում:
2. Սահմանային ներկայացուցիչները, նրանց տեղակալները և օգնականները պետական սահմանը հատում են գրավոր լիազորությունների հիման վրա (հավելվածներ 2-րդ, 3-րդ), քարտուղարները և թարգմանիչները` վկայականների հիման վրա (հավելված 4), փորձագետները և համատեղ աշխատանքի համար հրավիրված անձինք` դեպի սահմանի երկու կողմ մեկանգամյա հատման համար տրված վկայականների հիման վրա (հավելված 5):
3. Սահմանային ներկայացուցիչների, նրանց տեղակալների և օգնականների, ինչպես նաև քարտուղարների և թարգմանիչների վկայականները հաստատվում են Կողմերի սահմանային ներկայացուցիչների նիստերին:
4. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` պետական սահմանը հատելու իրավունքի մասին փաստաթղթի կորչելու դեպքում փաստաթղթի տերը այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի իր պետության սահմանային ներկայացուցչին, ով չեղյալ կհամարի կորցրած փաստաթուղթը և պատահածի մասին կտեղեկացնի հարակից պետության սահմանային ներկայացուցչին: