Հոդված 4
Հոդված 4
Սահմանային ներկայացուցիչներն իրենց գործունեության հատվածների սահմաններում`
ա) ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները սահմանային միջադեպերի նախազգուշացման, առաջացման դեպքում դրանց հետաքննման և կարգավորման համար.
բ) հսկում են Կողմերի կողմից սահմանված` պետական սահմանի հատման կանոնների պահպանումը և ձեռնարկում են միջոցներ սահմանված կարգի խախտմամբ պետական սահմանի հատումը կանխելու ուղղությամբ.
գ) համապատասխան պետական մարմինների հետ համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ուղղված պետական սահմանին անօրինական միգրացիայի, մաքսանենգության և այլ տեսակի իրավախախտումների դեմ պայքարին.
դ) համապատասխան պետական մարմինների առաջարկությամբ մասնակցում են մարդկանց դիերի ճանաչմանը և ձեռնարկում են դրանց փոխանցմանն ուղղված միջոցներ.
ե) պետական կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության լիազորված մարմինների հետ համատեղ ապահովում են պետական սահմանին տնտեսական աշխատանքների և այլ գործունեության կատարման, սահմանային ջրամբարներում ջրօգտագործման, ինչպես նաև որսի և ձկնորսության կանոնների պահպանման պատշաճ վերահսկողություն.
զ) ժամանակին միմյանց տեղեկացնում են պետական սահմանով համաճարակների, կենդանիների համաճարակների, գյուղատնտեսական վնասատուների, հրդեհների և բնածին ու տեխնածին աղետների տարածման սպառնալիքների մասին.
է) համակարգում են պետական սահմանի ռեժիմի պահպանության ապահովման հետ կապված հարցերը: