Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սահմանային միջադեպերի կարգավորման համար, ինչպես նաև պետական սահմանի ռեժիմի տարբեր տեսակի խախտումների կանխման նպատակով սահմանային ներկայացուցիչները համապատասխան ծառայությունների օգնությամբ անց են կացնում համատեղ հետաքննություններ հետևյալ դեպքերում.

ա) մի պետության պետական սահմանի կողմից մյուս պետության անձանց կամ տարածքների կրակոցների, այդ թվում նաև` մարդկանց մահ կամ մարմնական վնասվածքներ, գույքի վնաս և այլ ծանր հետևանքներ առաջացրած.

բ) անձանց և տրանսպորտային միջոցների` պետական սահմանի ապօրինի հատում.

գ) թռչող սարքերի և լողամիջոցների կողմից պետական սահմանի խախտում.

դ) պետական սահմանով մաքսանենգ ապրանքներ անցկացնելու փորձեր.

ե) Կողմերի սահմանապահ գերատեսչությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում պետական սահմանի պատահական հատում.

զ) բնածին աղետների կամ այլ հանգամանքների հետևանքով մյուս Կողմի պետության տարածք ընկած լողամիջոցների, ձկնորսական գործիքների և այլ գույքի հայտնաբերում.

է) սահմանային նշանների և սահմանային այլ շինությունների (այդ թվում` նաև գետերում և ջրավազաններում) տեղափոխում, վնասում և ոչնչացում.

ը) ընտանի կենդանիների կողմից պետական սահմանի հատում.

թ) պետական սահմանով հրդեհի տարածում.

ժ) պետական սահմանի ռեժիմի այլ խախտումներ, որոնք շոշափում են Կողմերի պետական շահերը, սակայն չեն պահանջում հարցի լուծում դիվանագիտական ուղիներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։