Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Սահմանային ներկայացուցիչները պետական սահմանին փոխադարձ համաձայնությամբ սահմանում են հանդիպումների և ծառայողական նամակագրության փոխանակման կետեր, ինչպես նաև` տեխնիկական կապի միջոցների օգտագործման կարգը: Այն անձինք, ովքեր լիազորված են ապահովելու ծառայողական նամակագրության ընդունումը և փոխանցումը, պարտավոր են իրականացնել ծառայողական նամակագրության շուրջօրյա ընդունումը և փոխանցումը:

2. Սահմանային ներկայացուցիչները ձերբակալված անձանց, ինչպես նաև մարդկանց դիերի, ընտանի կենդանիների և գույքի փոխանցումը կատարում են Կողմերի պետությունների գործող օրենսդրությանը համապատասխան: Յուրաքանչյուր այդպիսի փոխանցման վայրը, ժամկետը և կարգը սահմանային ներկայացուցիչները որոշում են առանձին:

3. Սահմանային ներկայացուցիչները փոխադարձ պայմանավորվածության հիման վրա կազմում են ակտերի, ստացականների և այլ փաստաթղթերի նմուշները, որոնք ձևակերպվում են ձերբակալված անձանց, մարդկանց դիերի, կենդանիների, գույքի փոխանցման, ծառայողական նամակագրության ընդունման և փոխանցման ժամանակ, ինչպես նաև այլ գործողությունների կատարման դեպքում` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

4. Ձերբակալված անձանց, մարդկանց դիերի, ընտանի կենդանիների և գույքի փոխանցումը կատարվում է անմիջապես սահմանային ներկայացուցիչների, տեղակալների կամ, նրանց հանձնարարությամբ, օգնականների միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։