Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Սահմանային ներկայացուցիչների գործունեության ապահովման համար նշանակվում են օգնականներ, քարտուղարներ, ծառայողական նամակագրության ընդունման և փոխանցման համար լիազորված անձինք, կարող են ներգրավվել նաև թարգմանիչներ, փորձագետներ և այլ անձինք:

2. Սահմանային ներկայացուցիչների պարտականությունները կատարելիս սահմանային ներկայացուցիչների տեղակալներն օգտվում են այն նույն իրավունքներից, որոնցից օգտվում են սահմանային ներկայացուցիչները:

3. Սահմանային ներկայացուցիչների օգնականները կատարում են սահմանային ներկայացուցիչների կողմից որոշված պարտականությունները՝ համաձայն այն Կողմի պետության ազգային օրենսդրության, որի ներկայացուցիչն են իրենք: Սահմանային ներկայացուցիչները տալիս են գրավոր լիազորություններ սահմանային ներկայացուցիչների օգնականներին, վկայականներ` քարտուղարներին և թարգմանիչներին, սահմանը դեպի երկու կողմ մեկանգամյա հատման վկայականներ (հավելվածներ 3-5-րդ):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։