Հոդված 10
Հոդված 10
1. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` սահմանային ներկայացուցիչներին, նրանց տեղակալներին, օգնականներին, քարտուղարներին, թարգմանիչներին և փորձագետներին մյուս պետության տարածքում իրենց պարտականությունները կատարելիս երաշխավորվում է անձնական անվտանգությունը, ինչպես նաև նրանց առջև դրված խնդիրների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի և գույքի անձեռնմխելիությունը: Նշված անձինք ունեն սահմանված համազգեստ կրելու իրավունք:
2. Յուրաքանչյուր Կողմ իր վրա է վերցնում իր տարածքում սույն Համաձայնագրի կատարման հետ կապված բոլոր ծախսերը. նիստերի կամ հանդիպումների անցկացման հետ կապված ծախսերը կրում է այն Կողմը, որի տարածքում անց է կացվում նիստը կամ հանդիպումը: