Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածում նշված միջադեպերի հանգամանքների պարզաբանումն անց է կացվում սահմանային ներկայացուցիչների միջև` սահմանված կարգով: Սահմանային միջադեպերի համատեղ հետաքննությունը կատարվում է սահմանային ներկայացուցիչների անմիջական ղեկավարությամբ և այն Կողմի պետական օրենսդրության համաձայն, որի տարածքում տեղի է ունեցել սահմանային միջադեպը:

2. Սահմանային միջադեպի համատեղ հետաքննության արդյունքների մասին կազմվում է ակտ, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ փաստաթղթեր:

3. Սույն Համաձայնագրով նախատեսված լիազորությունների շրջանակներում սահմանային ներկայացուցիչները լուծում են մյուս պետության տարածքում հայտնված մարդկանց, դիերի, ընտանի կենդանիների և գույքի վերադարձման հարցերը:

4. Սահմանային այն միջադեպերը, որոնց շուրջ սահմանային ներկայացուցիչները չեն կարողացել հասնել համաձայնության, լուծվում են դիվանագիտական ուղիներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։