Հոդված 2
Հոդված 2
1. Սահմանային ներկայացուցիչներն իրենց գործունեության հատվածների սահմաններում իրենց պարտականությունները կատարում են փոխադարձ համագործակցության հիման վրա՝ իրենց պետությունների օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը:
Սահմանային ներկայացուցիչներն իրենց պարտականությունները կատարում են պետական սահմանի այն հատվածներում, որոնք սահմանված են Սահմանային ներկայացուցիչների գործունեության հատվածների մասին արձանագրությամբ (Հավելված հմ. 1), ինչպես նաև սույն Համաձայնագրով սահմանված լիազորություններին համապատասխան:
2. Սահմանային ներկայացուցիչների գործունեության հատվածների փոփոխման դեպքում Կողմերը միմյանց ծանուցում են գրավոր՝ տեխնիկական/էլեկտրոնային միջոցներով:
3. Գրավոր լիազորությունները (Հավելված հմ. 2) տրվում են`
Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչներին և նրանց տեղակալներին` Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից.
Վրաստանի սահմանային ներկայացուցիչներին և նրանց տեղակալներին` Վրաստանի Կառավարության կողմից: