Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Սահմանային ներկայացուցիչները, որպես կանոն, համատեղ աշխատում են նիստերի կամ հանդիպումների ժամանակ:

2. Սահմանային ներկայացուցիչների նիստերը կամ հանդիպումները անցկացվում են Կողմերից մեկի առաջարկով: Կողմերը միմյանց նախապես տեղեկացնում են նիստի կամ հանդիպման օրակարգի, մասնակիցների կազմի, անցկացման վայրի և ժամկետի մասին:

3. Առանձին դեպքերում նիստերին կամ հանդիպումներին, սահմանային ներկայացուցիչների փոխադարձ պայմանավորվածությամբ, կարող են քննարկվել նիստի օրակարգում չներառված հարցեր:

4. Նիստի կամ հանդիպման անցկացման մասին առաջարկին հանդիպման նախաձեռնող Կողմին պատասխանը պետք է ներկայացվի հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան 48 ժամ առաջ (նշված ժամկետները հաշվելու դեպքում չպետք է հաշվի առնվեն Կողմերի պետությունների` գործող աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային և հանգստյան օրերը): Ընդ որում` քննարկման համար կարող են առաջարկվել լրացուցիչ հարցեր, ինչպես նաև` նիստի կամ հանդիպման անցկացման այլ ժամկետ կամ վայր:

5. Նիստին կամ հանդիպմանը պետք է ներկա լինեն Կողմերի սահմանային ներկայացուցիչները: Եթե դա հնարավոր չէ, ապա նիստին կամ հանդիպմանը մասնակցում է նրա տեղակալը, ինչի մասին հանդիպման նախաձեռնող սահմանային ներկայացուցիչը տեղեկացնում է նիստի կամ հանդիպման սկսվելուց ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

6. Սահմանային ներկայացուցիչների նիստերին և հանդիպումներին կարող են մասնակցել նրանց տեղակալները, օգնականները, քարտուղարները, թարգմանիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` փորձագետները և այլ անձինք:

Սահմանային ներկայացուցիչների օգնականների հանդիպումներին կարող են մասնակցել քարտուղարները, թարգմանիչները, անհրաժեշտության դեպքում` փորձագետներ և այլ անձինք:

7. Այն հարցերը, որոնք չեն պահանջում անձնական հանդիպումներ, կարող են լուծվել ծառայողական նամակագրության կամ կապի տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

8. Սահմանային ներկայացուցիչները պայմանավորված ժամկետներում միմյանց տեղեկացնում են նիստերի կամ հանդիպումների ժամանակ ընդունված որոշումների կատարման համար ձեռնարկված միջոցների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։