Հոդված 7
Հոդված 7
1. Սահմանային ներկայացուցիչների նիստերի և հանդիպումների արդյունքներով կազվում է համատեղ արձանագրություն, որում նշվում են օրակարգը, մասնակիցների կազմը, նիստի կամ հանդիպման ընթացքը, ընդունված որոշումները և դրանց կատարման ժամկետները:
2. Նիստի կամ հանդիպման արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, ռուսերեն և ամրագրվում է սահմանային ներկայացուցիչների ստորագրություններով և կնիքներով:
3. Սահմանային ներկայացուցիչների նիստերի և հանդիպումների արձանագրություններն ուժի մեջ են մտնում դրանց փոխանակման պահից:
4. Անհրաժեշտության դեպքում սահմանային ներկայացուցչի ցուցումով կազմվում է սահմանային ներկայացուցիչների տեղակալների և օգնականների հանդիպումների արձանագրություն, որը հաստատվում է սահմանային ներկայացուցիչների կողմից: