Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Դեղամիջոցների շրջանառության նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը)

1. Անդամ պետությունները պետական հսկողություն (վերահսկողություն) են իրականացնում դեղամիջոցների շրջանառության նկատմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

Անդամ պետությունների լիազորված մարմինները Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով փոխգործակցություն են իրականացնում կեղծված և (կամ) նմանակված (կոնտրաֆակտ) դեղամիջոցների հայտնաբերման նպատակով։

2. Դեղամիջոցները մարդու կյանքի և (կամ) առողջության համար վտանգ ներկայացնող, ոչ արդյունավետ, վատորակ, կեղծված և (կամ) նմանակված (կոնտրաֆակտ) դեղամիջոցների շարքին դասվելու դեպքում անդամ պետությունների լիազորված մարմիններն անհապաղ համապատասխան տեղեկություններն ուղարկում են Հանձնաժողով և դրա մասին ծանուցում են մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին, ինչպես նաև իրենց իրավասության շրջանակներում միջոցներ են ձեռնարկում մարդու կյանքի և (կամ) առողջության համար վտանգ ներկայացնող դեղամիջոցների՝ շրջանառությունից օպերատիվ կերպով հանելն ապահովելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։