Հոդված 16
Հոդված 16
Անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական փոխգործակցությունը դեղամիջոցների շրջանառությունը սահմանափակող միջոցներ ձեռնարկելու դեպքում
Անդամ պետության լիազորված մարմինն իր պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավասու է որոշում ընդունելու իր կողմից տրամադրված դեղամիջոցի գրանցման հավաստագիրը կասեցնելու, հետ կանչելու կամ դրա գործողության ժամկետի երկարաձգումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին անհապաղ պետք է տեղեկացվեն այլ անդամ պետությունների լիազորված մարմինները և Հանձնաժողովը։